Tert.am-ը գրում է.

Ոչ բարեկամական գործողությունների մասին խոսելիս՝ թող իրենք իրենց գործողություններին նայեն 2020 թվականին։ Այս մասին անդրադառնալով  Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի Բուչա կատարած այցի վերաբերյալ ՌԴ-ի հղած բողոքի նոտային, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանը մշտապես իրեն հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի նայիվությամբ հավատացել է, մինչև վեջին պահը հույս է ունեցել, որ ՌԴ-ն ՀՀ-ին մենակ չի թողնի, որ ՀՀ-ին ու հայ ժողովրդին չի «քցի», ներողություն այդ բառի համար, բայց ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, մեզ թողել են միայնակ։

Ես թեթև զարմանքով ու նախանձով էի նայում, երբ Իսրայելի ուղղությամբ հազարավոր հրթիռներ գնացին, ինչպես նավատորմ մոտեցավ Իսրայելի սահմանին ու խոցեց այդ հրթիռները, Կիպրոսից նավատորմ մոտեցավ ու սկսեցին օգնել Իսրայելին որպես դաշնակից։ 2020-ին դեռ Ուկրաինայի պատերազմը չկար, արդյո՞ք 2020-ին Ռուսաստանը այդքան թույլ էր, որ թույլ տվեց  մտնեն կոտորեն մեր երեխաներին, արդյո՞ք Կապից ծովում մի նավատորմ չկար, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել