OVIO-ն վերաբացել է վերաբրենդավորման շրջանակում վերափոխված Կապանի, Քաջարանի և Գյումրիի վաճառքի և սպասարկման սրահները։
Նոր վաճառքի սրահները կահավորված են ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխան՝ ապահովելու սպասարկման առավելագույն հարմարավետություն և լավագույն փորձ գործող և նոր բաժանորդների համար։
Նորացված սրահներում բաժանորդները կարող են միանալ ինտերնետի, Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն ծառայության փաթեթներին և ընկերության մի շարք այլ թվային ծառայությունների, ինչպիսիք են ամպային տեսահսկման ծառայությունը, ամպային խաղային ծառայությունը և այլն։
Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում։
Հիշեցնենք, որ Ռոստելեկոմը վերափոխվել է OVIO-ի՝ դուրս գալով դասական օպերատորի գործառույթի շրջանակից և դառնալով IT լուծումների մատակարար։ Ընկերությունը վերջերս գործարկել է Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնը, որը Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի համար չափազանց կարևոր քայլ է։
Նորացման գործընթացում գտնվող սրահների աշխատանքի ժամանակացույցի, ինչպես նաև ընթացիկ գործարքներն իրականացնելու համար առաջարկվող սրահների մասին մշտապես թարմացված տեղեկատվություն կարելի է գտնել ovio.am  կայքում` հետևյալ հղմամբ:
OVIO ընկերությունը նաև տեղեկացնում է, որ նոր և գործող բաժանորդները բոլոր գործարքները կարող են կատարել օնլայն տարբերակով՝ ընկերության կայքում, այդ թվում և անձնական գրասենյակում կամ հեռախոսային սպասարկման ծառայության միջոցով։ Ծառայություններին առցանց հնարավոր է միանալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել