Պարզվում է՝ Նիկոլի նախկին դեսպան, իսկ այժմ նրա իսկ կողմից ընդդիմադիր դաշտ որպես ագենտ գործուղված Մարուքյան Էդմոնը որոշել է իրեն իրավունք վերապահել՝ խորհուրդներ տալու ընդդիմությանն ու Սրբազան շարժմանը: Ավելին՝ վերջին «լայվից» պարզ է դարձել, որ կլասիկ Էդմոնի հետույքը հատկապես երկու բանից է վառվել՝ Դատարանի կողմից երրորդ նախագահին արդարացնելու փաստից ու Սրբազան շարժման առաջնորդի հետ նրա ունեցած հանդիպումից: Էդմոնը, մասնավորևապես, հայտարարել է, թե Շարժումը մատաղ արվեց Սերժ Սարգսյանի տանը:

Էդմոնի լպրծունության մասին նոր չէ, որ պետք է հանրությունը տեղեկանա. սրա կաշին շատ ավելի լպրծուն է, քան ասենք Սևանի սիգինը, և այս մասին գիտեն բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից:

Էդմոնը սրտացավությունից ելնելո՞վ է սկսել ընդդիմությանը խորհուրդներ տալ, Սերժ Սարգսյանին ու մյուսներին թիրախավորել, թե՞ Նիկոլի պատվերն է որոշել կատարել՝ վարկաբեկելու Սրբազան շարժումն ու այդպիսով, բնականաբար, նպաստելու Նիկոլի ամրապնդմանը:

Ակնհայտ է, որ եթե Էդմոնն իր երկրի համար սրտացավ լիներ ու լպրծուն մորթապաշտ չլիներ, Նիկոլի կողմից Արցախի վաճառքից հետո չէր գնա ու նրա մոտ դեսպան չէր բանի, իսկ հետո էլ նրա իսկ պատվերով գործից չէր դուրս գա ու դաշտը նման ձևով չէր պղտորի: Պղտորում է, քանի որ հասկանում է, որ Նիկոլի քաղաքական ոչնչացումը հղի է իր համար ճակատագրական հետևանքներով, ուստի հիմա փորձում է վարկաբեկել նրանց, ովքեր կարող են լուծել ու, անկասկած, լուծելու են Նիկոլի հարցերը: Էդմոնը հասկանում է, որ ինքը քաղաքական բորոտ է, և Նիկոլի վերջանալուց հետո ուղղակի ստիպված է լինելու լքել դաշտը կամ գուցե նաև արտագաղթել երկրից՝ Նիկոլի շնորհիվ կուտակածը վայելելու: Նա պարզապես չի ցանկանում փախստական դառնալ՝ նախընտրելով լիզել Նիկոլի կոշիկները,քան դրսևորել արժանապատվություն ու դաշտից հեռանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել