Եւ դաշնակիցները, եւ գործընկերները, եւ նույնիսկ հակառակորդներն արձանագրել են Սերժ Սարգսյանի անվտանգային ու արտաքին քաղաքական կուրսի ձեռքբերումները։
Վերջին շրջանում տարբեր իշխանական շրջանակներ,տարատեսակ հաճախորդներ ու նույնիսկ որոշ «ընդդիմադիրներ» հերթական արշավն են ձեռնարկել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։
Նիկոլին թողած՝ նախկինների դեմ են պայքարում։
Ուզու՞մ եք համեմատենք նախկինն ու ներկան, խնդիր չկա։
Սերժ Սարգսյանը Շուշին է ազատագրել, իսկ Նիկոլը՝ հանձնել։
Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։
Սերժ Սարգսյանի օրոք ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություններ են արել՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Նիկոլի օրոք՝ Արցախում հայ չի մնացել։
Սերժ Սարգսյանի օրոք Արաքսի հովտից մինչեւ Օմար կանգնած էր հայ զինվորը, Նիկոլի ժամանակ՝ ՀՀ 300 քառ.կմ օկուպացված է։
Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 2016-ի գարնանը Թուրքիան ստիպված միանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախյան խնդիրը ռազմական ուժով լուծելու դատապարտող հայտարարությանը, իսկ Նիկոլի ժամանակ՝ Ալիեւը կոչ է անում փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ հիմա Ալիեւն է ՀՀ-ն անվանում «Արեւմտյան Ադրբեջան»։
Աերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները, իսկ Նիկոլը զանգում շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին։
Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահներ Օլանդն ու Պուտինը Ծիծեռնակաբերդում դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը,իսկ այսօր Նիկոլը վախում է նիւյնիսկ խոսել ցեղասպանության դատապարտումից։
Սերժ Սարգսյանից Ալիեւը «վառված» է, քանի որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել։
Իսկ թե՞ ինչու՞ են նիկոլիստները, հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ եզրակացրեք ինքներդ։
Երեւի Բաքվից կամ Անկարայից հրահանգ են ստացել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02x8PmWVdCcNeW49vt4V78vR7N5dEJxwVTcbXFG6Dc6e55Vwen17SJdMEmzRdvPY55l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել