Մինչ Սրբազան պայքարը խոստանում է է՛լ ավելի ծավալվել ու չմարել, որոշ քաղաքագետներ ու պրոպագանդիստներ արդեն իսկ սկսել են այն թաղել՝ հայտարարելով, թե իշխանափոխության միակ ռեալ ուղին արտահերթ ընտրություններն են՝ հաշվի առնելով այն, որ իմպիչմենտի միջոցով հնարավոր չի լինելու Նիկոլին փաստի առաջ կանգնեցնել. ՔՊ-ականների մեջ պառակտում մտցնելը չի ստացվում: Մասնավոարպես՝ այս տեսակեգտին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, որ նախ հայտարարել է, թե իշխանություններն ունեն ընտրական լեգիտիմություն՝ չունենալով քաղաքական լեգիտիմություն, ապա իշխանափոխութան միակ իրական եղանակ է համարել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Բայց որքանո՞վ է այս թեզը կենսունակ կամ արդարացված, եթե հաշվի ենք առնում ոչ վաղ անցյալը: Խնդիրն այն է, որ նման կարծիք կար նաև 2021-ին, երբ էլի ընդդիմությունից ոմանք պնդում էին, թե արտահերթ ընտրություների անցկացման դեպքում Նիկոլի վերարտադրությունն անհնար է լինելու՝ հաշվի առնելով այն ավերը, որ նա բերել էր ազգի գլխին: Մինչդեռ ստացվեց տրամագծորեն հակառակը, և Նիկոլին հաջողվեց ոչ միայն վերարտադրվել, այլև փաստացի լեգիտիմացնել Արցախի կորուստը, և սա՝ այն դեպքում, երբ նա փաստացի Սահմանդարության խախտմամբ էր մնացել վարչապետ սեփական հրաժարականից հետո: Ընդ որում՝ ուշագրավ է, որ պրակտիկորեն ոչ ոք կասկածի տակ չդրեց այդ ընտրությունների արդյունքները՝ չնայած այդպես էլ չպարզվեց այն հարցը, թե ասենք ինչու որոշ քաղաքներում ընտրությունների օրը «տարան լույսերը», կամ առհասարակ ինչպե՞ս կարող էր դե ֆակտո երկրի 1/3-ը ռազմի դաշտում թողած ու երկրի Սահմանադրությունը ոտնահարած իշխանությունը ԱԺ-ում մեծամասնություն կազմել, դա գործնականում հնարավո՞ր էր:

Նիկոլի կողմից վերահսկվող արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու մասին պնդումներն ակնհայտորեն հեքիաթների դաշտից են, և չի կարող գտնվել մեկը, ով կարող է հակառակն ապացուցել, եթե, իհարկե, Նիկոլին չի համարում աշխարհի աենաազնիվ ու արդար մարդը, ոստիկանապետութան վերածված նիկոլական Հայաստանն էլ՝ իրական ժողովրդավարութան բաստիոն.Նիկոլի հովանու ներքո արտահերթ ընտրությունների մասին քարոզն իրականում ծուղակ է,որում երկրորդ անգամ հայտնվելն ուղղակի անթույլատրելի ճոխություն կլինի:

Ինչ վերաբերում է իշխանությունների ունեցած որևիցե տեսակի լեգիտիմոթյանը, ապա այդ թեզն ուղղակի ջախջախվում է ասենք նույն Երևանի ավագանու ընտրությունների խայտառակ պատկերի ծանրության տակ: Փաստն այն է, որ ներկայիս քաղաքապետ Ավինյան Տիկոյի գրանցած արդյունքները ջախջախեցին իշխանությունների լեգիտիմության մասին միֆը՝ ապացուցելով, որ առնվազը Երևանում ՔՊ-ի ռեալ էլեկտորատը չի գերազանցում 10%-ը, և սա՝ այն դեպքում, երբ Տիկոյի նախընտրական քարոզչությունը, ըստ էության, իր վրա էր վերցրել Նիկոլը՝սեփական դեմքով փորձելով ձայներ կորզել երևանցիներից: Այդ հանգամանքն իշխանություններին չօգնեց նույնիսկ հավաքների մարդաշատության հարցը լուծել. դրանց մասնակիցները գրեթե բացառապես մարզերից բերված պետական աշխատողներն էին: Այսինքն՝ գործ ունեինք վարչական ռեսուրսի տոտալ չարաշահման հետ: Այս փաստը կարո՞ղ է որևիցե տեսակի լեգիտիմություն հաղորդել Նիկոլի իշխանությանը,հատկյապես երբ հաշբվի ենք առնում, որ ազգաբնակչության կեսից ավելին այսօր կենտրոնացված է Երևանում: Ավելին՝ հայտարարելով, թե Նիկոլն ունի ընտրական լեգիտիմություն՝ այդ համոզման կրողները ջուր են լցնում Նիկոլի ջրաղացին՝ քաղաքական լեգիտիմության հարցը դարձելով խիստ հարաբերական, գնահատողական հասկացություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել