«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 20-ին ժամը 12:30-ից մինչև հունիսի 21-ը 00:00-ն կդադարեցվի Սարի Թաղ 1-3 փող.  և 1-10 շարքերի, Օստրովսկու, Խորենացու 4 նրբ. և 160-312 շենքերի, Որմնադիրների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 շենքերի ջրամատակարարումը:

Հունիսի 20-ին ժամը 14:30-20:00-ն կդադարեցվի  Սեբաստիա 54-230 շ., Շահումյան 1-11 փող. և նրբ., Ջիվանի, Ծերենցի, Մեծարենցի, Վարուժանի, Միքայելյան փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 20-ին ժամը 15:00-20:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Երեվանյան, Երիտասարդական, Գր.Նարեկացու փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 20-ին ժամը 15:10-18:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Գ.Տաթեվացու 2շ. և 0-22 տների, Մ.Խորենացու 1-84 տների ջրամատակարարումը:

Հունիսի 20-ին ժամը 13:30-18:00-ն կդադարեցվի  Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

Հունիսի 20-ին ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Այգեձորի, Պռոշյան փողոցի և 1-3 նրբ., Վ.Համբարձումյան փողոցի և 1, 4 նրբ., Սիրանեսի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել