«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հունիսի 20-ին երեկոյան ժամերին և 21-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել