Երվանդ Բոզոյանը որպես չհաջողված, իրենց նպատակին չհասած ռեպրեսիաների օրինակ բերել է 2018-ին նախկին իշխանությունների կողմից հեղափոխության դեմ իբր ձեռնարկված ռեպրեսիաները՝ հայտարարելով, թե քանի որ այն ժամանակ կային հստակ նպատակ և դրան հասնելու հաջորդական քայլեր, ռեպրեսիաներն իրենց նպատակին չծառայեցին, իսկ քանի որ Արբազան շարժումը չունի հստակ նպատակ ու մշակված քայլեր, ռեպրեսիաներով հնարավոր եղավ այն ճնշել:
Նախ՝ սխալ է Շարժման մասին խոսել անցյալ ժամանակով, և բոլոր նրանք, ովքեր շտապում են այն մարած համարել, մի փոքր շտապում են: Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչից ելնելով է Բոզոյանը հայտարարում, թե հեղափոխության ժամանակ իշխանություններն իբր ռեպրեսիաների էին դիմել, որոնք, սակայն, ազդեցություն չունեցան: Հարց՝ այն ժամանակ քանի՞ հոգու դաստակ էր փողոցում կտրվել, կամ քանիսի՞ մատներն էին պայթել, քանի՞ անգամ էին ուժայիններն անթույլատրելի զինատեսակներ կիրառել ցուցարարների դեմ և այլն: Այսօր մեկը ձայն է հանում, գնում-կանգնում է Հրապարակում, Նիկոլը մի թափից 20000 ոստիկան է կառավարության շենքի դիմաց կոնսոլիդացնում: Այն ժանանակ կա՞ր նման բան, այն ժամանակ Հայաստանը ոստիկանապետությո՞ւն էր, ավելի շատ ոստիկան կար, քան զինվո՞ր՝ բանակում:
Ընդհակառակը, այսօր շատերը նույն նախկին իշխանություններին են մեղադրում 2018-ին Ռադիոտան դուռն ազատորնե ջարդած Նիկոլի հանդեպ ոչ բավարար խստություն ցուցաբերելու համար: Հիմա մեկը կհամարձակվի՞ գնալ գոնե Ռադիոտան դռան շեմը ու ասենք գոռալ «Նիկոլ դավաճան»: Կարմիրբերետավորներն այնպես «կիլկա կանեն» այդ դժբախտին, որ քիչ չի թվա Բոզոյանին:
Սրբազան շարժումը ոչ թե մարել է, այլ փորձ է արվում նոր ստրատեգիա մշակել, որը կբացառի արնահեղությունը: Շարժման առաջնորդները հասկացել են, որ գործ ունեն մի գժի հետ, որը պատրաստ է հարյուրավորներին փողոցներում սպանել, բայց չլքել սեփական աթոռը. Նիոլը քարտ-բլանշ է ստացել Թուրքիայի շահերը Կովկասում սպասարկող արևմտյան ուժերից, ուստի ինչ կամենա, այն էլ անելու է՝ չմտածելով հետևանքների մասին: Նման դեպքում պատասխանատվությունը թերևս ընկնում է ընդդիմության վրա, որն էլ փորձելու է պայքարն այնպես կազմակերպել, որ Նիկոլի արյան ծարավը չհագենա:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2779
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել