Ընդդիմությանն ու Սրբազան շարժումը վարկաբեկելուն զուգահեռ Նիկոլի ագենտ Մարուքյան Էդմոնը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է ձևավորել մի «պլատֆորմ», նախաձեռնություն, որը մերժելու է համագործակցությունը թե՛ նախկին բոլոր իշխանությունների, թե՛ ՔՊ-ի հետ՝ համախմբելու իր «ուղիղ եթերը նայող» բոլոր մարդկանց: Էդմոնը վստահություն է հայտնել, որ իր տեսակետները կիսումեն հարյուր հազարավոր մարդիկ, իսկ ինքն էլ ընդամենը հնչեցնում է իր պես մտածողների ձայնը:

Պետք է հասկանալ, թե ինչ է անում Էդմոնը, որ, ըստ էության, Նիկոլի պատվերն է հենց հիմա կատարում: Վարկաբեկելով ընդդիմութանն ու Սրբազան շարժումը՝ նա հայտարարում է նոր՝ իբր երրորդ բևեռ ստեղծելու իր մտադրության մասին այն դեպքում, երբ բոլորին է հասկանալի, թե իրականում ինչի մասին է Էդմոնը խոսում. իշխանական պրոյեկտի հետ գործ ունենք, որի նպատակն է լինելու ընդդիմությունից ձայներ, ռեսուրս փախցնելն ու 2026-ի ընտրություններում ՔՊ-ի շանսերը մեծացնելը: Ավելին՝ սևացնելով իրական ընդդիմությանը՝ Նիկոլի պուճուր ագենտը հընթացս փորձում է լուծել նաև իր նեղանձնային խնդիրը. Էդմոնը դեռ հույս ունի՝ «ջրի երեսին մնալու» ու մի քիչ էլ հարստանալու՝ խաղալով Նիկոլի ու նրա դրսի տերերի կեղտոտ խաղը:

Մինչդեռ Էդմոնն իրականում քաղաքական բորոտ է, և դժվար է պատկերացնել, թե այդ ինչ կոնտինգենտ պետք է լինի, որ Նիկոլ-Էդմոն զույգի խաբեությանը տրվի: Վստահաբար Էդմոնին չի հաջողվելու կայացնել իր նոր ստեղծվելիք պլատֆորմը, քանի որ չի գտնվելու նորմալ մեկը, ով կհամաձայնի նրա հետ քաղաքական ճանապարհ անցնել. Էդմոնը փչացել է վաղուց, ուստի ոչ ոք չի ցանկանալու նրա հետ ճանապարհ անցնել՝ չկիսելու նրա իսկ տխուր ճակատագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել