Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները Նուռնուս գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Դ.-ն է, իսկ ամառանոցը պատկանում է նրա ընկերոջը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հ.-ին և նա է Կարեն Դ.-ին հայտնաբերել լողավազանում ջրահեղձ եղած վիճակում ու ահազանգել ոստիկանություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել