Tert.am-ը գրում է.

Ես ասել եմ՝ կա՛մ իշխանությունն ինձ են տալու, կա՛մ Ադրբեջանին, այլընտրանք չունեն, բայց այդ մարդիկ՝ 5-րդ շարասյան տղերքը հավատում էին, որ իրենք փրկվելու են, Ղարաբաղը այսպես, թե այնպես մնալու է, ես էլ բացատրում էի՝ ինչի վրա հույս եք դնում չկա տղերք, մոռացե՛ք։

Այս մասին Ալիք մեդիայի տաղավարում հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Ես Ադրբեջանի հետ բանակցում էի նրա շուրջ, որ եթե Ադրբեջանը գա մի օր համաձայնության, մենք կդնենք հանրաքվեի։ Հասարակությունը կասեր՝ ընդունում է, թե՝ ոչ։ Նրանց ասել եմ՝ ես ստեղծված իրավիճակում վերցնում եմ իմ վրա պատասխանատվություն, բանակցում եմ, բերում մի իրավիճակի, որ դուք վաղը երևանյան փողոցներում ցիգան չլինեք։ Նեղացան, ասացին ինչի՞ եք մեզ ցիգան ասում։ Հիմա հարց եմ տալիս՝ ցիգա՞ն եք, թե՞ ոչ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել