Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։

Նա ընդգծեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «Սրբազան հայր»։

Լրագրողի այն հարցին, թե չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը, Սրբազանն ընդգծեց, որ դա քաղաքական չէ, ազգային-ազատագրական է։

«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Նա խնդրել էր կաթողիկոսին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել