Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Ս․թ․ հունիսի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 11-րդ Fastex Meetup-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին։

Հանդիպման խոսնակ Արմեն Բաղդասարյանը, մասնավորապես, պատմել է Web3 համայնքի մասը դառնալու առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին։ Արմեն Բաղդասարյանի խոսքով` նման ձևաչափի հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ձևավորում են որակյալ կրիպտո համայնք, ինչն էլ իր հերթին նպաստում է ընդհանուր Web3-ի զարգացմանը։

Հանդիպման երկրորդ հատվածում ներկաները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և մասնակցել պանելային քննարկմանը։                                                          

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է։ Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին հետևելով՝ հետաքրքրված անձինք կարող են տեղեկանալ հաջորդ այդպիսի հանդիպման մանրամասներին։

   

 Fastex-ի մասին

 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել