Սյամոն հայտարարել է, թե Արցախի հարցում իշխանություններն ու ընդդիմությունը միասնաբար են որոշում կայացրել, մինչդեռ ինքը ոչ մի բանի հետ կապ չի ունեցել:

Այսինքն՝ Սյամոն պնդել է, թե 44-օրյա պատերազմը Նիկոլն ընդդիմության հետ միասին է պլանավորել:

Այսպիսով՝ Սյամոն Նիկոլի ջրաղացին է ջուր լցրել՝ բոլորին դնելով զոմբիների տեղ: Չմոռանանք, որ հենց կենսաբանական այդ տեսակն է ինքն իրեն համոզում, թե նախկիններն էին Արցախը թուրքերին տվել, հետո թեման Նիկոլի գրպանը գցել: Ասում են ու Նիկոլին խղճում, ուտում պուպուլը, նախկիններին անիծում:

Հիմա Սյամոն փորձել է հենց այդ զանգվածին կրկին մանիպուլացնել, որ նրանց մոտ վերոհիշյալ համոզումը հակակրանք ծնի ընդդիմության հանդեպ և սեր՝ իր հանդեպ:

Կարծում ենք՝ չունի իմաստ՝ բացատրելու, պարզաբանելու, թե ինչ կարգի ստորութուն է Սյամոն արել կամ ինչ մասշտաբի հրեշավոր սուտ է տեսախցիկի առաջ արտաթորել, բայց միանշանակ է, որ նրա այդ ստորությունը ևս մեկ ավելորդ անգամ ի ցույց է դրել, թե ինչ կեղտոտ գործարքների մեջ են ինքն ու Նիկոլը՝ միավորված Աննայի հանդեպ տոքսիկ սիրով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել