168.am-ը գրում է․

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ակնկալվում է, որ Բայրամովը Թբիլիսիում բանակցություններ կունենա Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Վրաստանում կքննարկի նաև երկկողմ համագործակցության հարցեր։

Մարտին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն առաջին պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել