![](/static/news/b/2024/06/868904.jpg)
Ադրբեջանը հունիսի 26-ին Իտալիայից Leonardo ընկերության արտադրության C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Իտալիայի պաշտպանության նախարար Կիդո Կրոզետտոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Ցիրիելին և Leonardo-ի նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն օդանավը ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հաղորդվում է, որ օդանավը կարող է կատարել ինչպես պաշտպանական, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության առաքելություններ բարդ աշխարհագրական տեղանքում և բարդ գործառնական պայմաններում:
C-27J Spartan ինքնաթիռը կօգտագործվի ռազմական տրանսպորտային գործողություններում, դեսանտային առաքելություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել