Tert.am-ը գրում է.

ԶՊՄԿ-ի կողմից տարբեր մասնագետներին, ԶԼՄ-ներին դատի տալն իրենց սխալները բարձրաձայնելու համար անհանդուրժող կեցվածք է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանը Վայքում ելույթի ժամանակ սպառնալիքներ հնչեցրեց այդ կոմբինատի հասցեին, մուրճ թափ տվեց, ասաց՝ բոլոր «կարմիր գծերն» անցել են։ Դրանից հետո է սկսել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններ կատարել։ Բաժնետոմսերը վարչապետի աշխատակազմին նվիրելն էլ է դրանից հետո եղել, մամուլի հրապարակումների նկատմամբ անհանդուրժող գործունեությունն էլ է դրանից հետո սկսվել»,- ասաց նա։

Ղազարյանն այնուհետև հավելեց՝ այսինքն, ակնհայտ է՝ տրամաբանական կապը որտեղից է սկիզբ առել և ինչ դրսևորումներ ունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել