Tert.am-ը գրում է.

Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականներ, դուք սխալ եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը, Օրուելն այդ վեպը գրել է որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի, տոտալիտարիզմի դեմ, նա դա չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց։

Այս մասին ԱԺ-ում խմբակցությունների անունից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այդ վեպում կար ճշմարտության նախարարություն, որը որոշակի պոստուլանտներ էր քարոզում, ասում էր՝ պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկությունն է, տգիտությունը ուժն է։ Դուք, հավատարիմ Օուրելի հակացուցումներին, նմանատիպ պոստուլանտներով եք փորձում մարդկանց ուղեղը «լվանալ»։ Ասում եք՝ կեղծիքը լեգիտիմություն է, զիջումը նվաճում է և շեդևր, կապիտուլյացիան՝ հաղթանակ է։

Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ 4 գյուղ գրավել ենք Ադրբեջանից, խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը։ Ժողովո՛ւրդ, Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել կռիվ սկսելու համար։ Այդ ի՞նչ լեգիտիմությունից եք զրկում, ձեր միակ լեգիտիմությունը, որ փնտրում եք, Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքն է։ Ադրբեջանին կարգել եք որպես լեգիտիմության և անվտանգության երաշխավոր, որովհետև ինչպես տեսաք ՝մեր հպարտ ու ինքնիշխան պետությունից բոլորը ձեռքերը լվացել, գնացել են»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ նախ ասում էին կադաստրի քարտեզ չկա, հիմա ասում են՝ կադաստրի քարտեզ կա, բայց սխալ էր, սխալ է այդ քարտեզը։

«Լավ իսկ կլինի՞ սխալ լինի այնպես, որ մի 100 մետր էլ Ադրբեջանից տարածք բերեիք։ Լեգիտիմություն ասելով՝ Ադրբեջանի ոչ լեգիտիմ քայլերն եք խրախուսում»,- ասաց նա, ապա հայտարարեց, թե ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե իր կրեդոյին հավատարիմ չլիներ՝ «մեղավոր են բոլորը իրենցից բացի»։

«Քանի որ գիտեին այդ քարտեզները դուրս են գալու, կհամադրվեն այլ փաստաթղթերի հետ, ասում են՝ կիրանցեցիներն են մեղավոր, այ որ նրանք չընդվզեին, քարտեզն ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում, ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք՝ սահմանազատումը լինելու է նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը միակողմանի զիջումն է։ Այսօր ավանսով ինդուլգենցիա եք առնում ու ժողովրդին վախեցնում եք՝ հանկարծ չընդվզեք, որովհետև ավելի վատ կլինի, մի հատ էլ Ադրբեջանին ասեք՝ ավելի վատ կլինի»։

Խաչատրյանը նաև նշեց, որ մեղավոր են կարգել նաև արցախցիներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել