«Մերկ Մոնա Լիզա» գեղանկարը ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի ստուդիայում և կարող է լինել վարպետի աշխատանքը, հաղորդում է France 24 հեռուստաընկերությունը:

«Մեծ հավանականություն կա, որ կտավի մեծ մասն արվել է Լեոնարդոյի ձեռքով»,- ասել է Փարիզի թանգարանի աշխատակից Մաթյե Դելդիկը:

Նրա խոսքերով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարի հեղինակը ձախլիկ է, ինչպիսին եղել է նաև Լեոնարդոն:

Նկարը 1862թ.-ից ի վեր պահպանվում է Կոնդե թանգարանում, որը ժամանակին եղել է Ֆրանսիայի ամենահին ազնվական ընտանիքներից մեկի տունը: 2019թ.-ի վերջին կտավը կցուցադրվի Լեոնարդոյի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված հատուկ ցուցահանդեսում, Շանտիլիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել