Մարուքյան Էդմոնի «կոֆե դնողը» անդրադարձել է Նիկոլի՝ հայերենով «թխած» անհայտ ծագման թղթին ու փնովելով ընդդիմության գործունեությունը՝ հայտարարել, թե խղճուկ են փորձերը՝ արդարացնելու հոգևորականի գործակալ լինելը՝ ԽՍՀՄ-ի ընդհանուր հայրենք լինելու հիմքով: «…Դե ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ մինչև հիմա էլ նմանների հայրենիքը ԽՍՀՄ-ն է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը: Ու այս ամենը ազգային արժեքների պաշտպանության բարձր նշանաբանի ներքո…»,-մասնավորապես՝ գրել է Ռուբինյան Ռուբիկը:

«Լամա Ռուբոն», փաստորեն, օգտագործել է «թխած» մատերիալը՝ Նիկոլի ընդդիմախոսներին վարկաբեկելու նպատակով՝ մոռանալով, որ կա կարգ. մարդուն գործակալ կարող է հայտարարել դատարանն ու դրանից բխող գործողություններ իրակաացնել, իսկ անհայտ ծագման ինչ-որ քսերոքսած թուղթ չի կարող որևէ մեկի համար դատավճիռ լինել։

Միևնույն ժամանակ աչքի է ընկնում Ռուբիկի ընդգծված հակառուսականությունը, ինչը թերևս զարմանալի չէ. Թուրքիայում ուսանելիս Մարուքյան Էդմոնի «կոֆե դնողին» նախևառաջ սովորեցրել են երկու բան՝ ատել ռուսներին ու հարել թուրքերին, ինչն էլ Ռուբիկը սրբորեն այսօր կատարում է՝ Քըլըչի առաջ արդարացնելու իր ֆիզիկական գոյությունը:

Իրականում հոգևորականությանը թիրախավորելը նպատակ ունի՝ թուլացնելու այն կարևորագույն ինստիտուտը, որը դեռևս ունի մոբիլիզացիոն ռեսուրս և հեղինակություն հանրության շրջանում, որից Նիկոլը շատ է վախենում։ ՔՊ-ն փորձում է մարգինալացնել եկեղեցու շուրջ համախմբված ժողովրդին՝ Ալլահշուքյուրի ծրագրերը հնարավորինս արագորեն կյանքի կոչելու համար. Նիկոլի վզին կոնկրետ ժամկետ են դրել՝ ստիպելով շտապել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել