Լուսանկար անել

Related image

Երբ Դուք բացում եք տեսախցիկը, ականջակալի ձայնը բարձրացնող կամ իջեցնող կոճակները սկսում են ծառայել լուսանկարներ անելուն։ Այսպես Դուք կարող եք ավելի գեղեցիկ սելֆի անել։

Ընդհատել երաժշտությունը

Դուք արդեն գիտեք, որ ականջակալների ներքևի ու վերևի կոճակները համապատասխանաբար բարձրացնում ու իջեցնում են ձայնը, այդպես չէ՞, սակայն դրանց մեջտեղում գտնվող կոճակը ևս ունի իր գործառույթը։ Սեղմե՛ք այդ կոճակը, եթե ուզում եք դադարեցնել երաժշտությունը, իսկ հետո կրկին այն միացնելու համար պարզապես ևս մեկ անգամ սեղմեք նույն կոճակը։

Բաց թողնել երգեր

Ուզում եք բաց թողնել երգացանկից որևէ ե՞րգ։ Ամենևին կարիք չկա հեռախոսը գրպանից հանելու ու փոխելու հաջորդ երգը։ Պարզապես սեղմած պահեք մեջտեղի կոճակն, ու ավտոմատ կփոխվի հաջորդ երգը։

Սկսել երգը նորից

Դուք մտքերով ուրիշ տեղ էիք ու հանկարծ հասկանում եք, որ չէիք վայելում Ձեր սիրելի երգը։ 3 անգամ արագ սեղմեք մեջտեղի կոճակը, որպեսզի երգը սկսվի նորից։

Դնել նախորդ երգը

Related image

Երբ դեռ նոր է սկսվել հաջորդ երգը, արագ երեք անգամ սեղմեք մեջտեղի կոճակն, ու նորից կսկսվի նախորդ երգը։

Այնպես անել, որ երգը սկսվի Ձեր ուզած պահից

Երկու անգամ սեղմեք մեջտեղի կոճակը, բայց երկրորդ անգամ սեղմած պահեք, մինչև կհասնեք Ձեր ուզած մասին։

Դիմել Սիրիին

Image result for iphone siri

Պարզապես երկար սեղմած պահեք մեջտեղի կոճակը և խոսափողը մոտ պահեք բերանին։

Պատասխանել զանգինImage result for iphone call

Եթե Ձեր հեռախոսը զանգում է, մինչ Դուք երգ եք լսում, կրկին դիմեք մեջտեղի կոճակի օգնությանը՝ պատասխանելու համար։ Իսկ եթե խոսելիս մեկ ուրիշ զանգ է գալիս, նորից սեղմեք մեջտեղի կոճակը. այդպես առաջին զանգահարողը կսպասի, մինչ խոսեք երկրորդի հետ։

Մերժել զանգը

Image result for iphone call

Մի քանի վայրկյան սեղմած պահեք մեջտեղի կոճակն, ու զանգը կանջատվի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել