Armeniasputnik.am-ը գրում է.
Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ներն այսօր չեն բավարարում բանակի պահանջարկը, Sputnik Արմենիային ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Բայց ես չեմ ուզում դրանում շատ մեծ խնդիր տեսնել, որովհետև մարդիկ նոր են ակտիվանում, նոր են հեռանկարներ տեսնում։ Նաև ՊՆ-ի կողմից իջեցված պատվերն էլ, ըտ էության, նոր է։ Այսինքն` մարդիկ արդեն գիտեն, որ իրենց արտադրանքի կարիքը ունի ՊՆ-ն, և իրենք կարող են, այդ հանգամանքը հաշվի առնելով՝ արդեն մտածել սերիական արտադրության մասին», - ասել է Խաչատուրյանը։

Նա նշել է, որ Հայաստանում ԱԹՍ արտադրող բոլոր ընկերություները գիտեն, որ երկիրը պատրաստ է գնել իրենց արտադրանքը։ «Երևի ավելի ճիշտ կլինի վարժանքների ժամանակ նման ստուգումներ անցնեն, որովհետև որքան էլ սովորական պայմաններում փորձարկումներ լինեն՝ հասկանալի է, որ զորավարժությունների ժամանակ դրանք բոլորովին այլ իրավիճակներ են», - ասել է Խաչատուրյանը։
Նախարար Խաչատուրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում անդրադարձել է նաև պետական համակարգի թվայնացման գործընթացին։ Հարցին, թե ՀՀ քաղաքացին ե՞րբ վերջնականապես կազատվի պետական համակարգում տարբեր փաստաթղթեր ներկայացնելու պահանջից ու ե՞րբ կգործի փաստաթղթաշրջանառության ընդհանուր համակարգը, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց, որ գործընթացը նախատեսված ժամկետից փոքր– ինչ ուշացած է, բայց 2022թ–ին խնդիրը կլուծվի։
Հիշեցնենք` 2021թ–ի օգոստոսին Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել տեղական արտադրության ԱԹՍ-ներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել