Էգեյան ծովի հատակին 1900 թ․ հետաքրքրաշարժ գտածո հայտնաբերվեց։ Արտասովոր իրն անվանեցին Անդիկիտերա կղզու պատվին, որի կողքին խորտակվել էր այն նավը, որում գտնվել էին մի շարք իրեր։ Վերջիններիս թվում էին արձանիկներ, զարդեղեն, կահույքի պարագաներ, նախշազարդ սպասք։ Այս ամենն ի վերջո դարձավ Աթենքի ազգային հնագիտական թանգարանի մաս։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ իրերի թվում կարևորագույն գտածո կա։
Անհայտ է, թե ով է գտնված մեխանիզմի հեղինակը, սակայն կարելի է ասել, որ այն գերճշգրիտ օրացույց է հիշեցնում։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ․ մեխանիզմը ոչ միայն ներառում է մետեորոլոգիական սարքավորման, աստղագիտության ու քարտեզագիտության ոլորտի գործառույթներ, այլև այն փաստացիորեն համարվում է առաջին անալոգային համակարգիչը։
Դրա գործառույթների թվին էին դասվում Լուսնի և Արեգակի դիրքերի որոշումը, արևային և լուսնային խավարումների կանխատեսումները, կարևոր իրադարձությունների և ամսաթվերի որոշումը, մոլորակների ցիկլերի հաշվարկը։
Բացահայտելուց հետո ի քանի անգամ փորձեր են կատարվել մեխանզմը վերականգնելու։ Ամենահայտնին 1959 թ․ Փրայսի վերակոնստրուկտավորումն է․ ռենտգենյան սարքավորումների միջոցով գիտնականը կարողացել է վերականգնել մեխանիզմը։ Սակայն շատ մասեր խիստ վնասված էին, ինչի պատճառով անճշտություններ էին առաջացել։
Մեխանիզմի վերջին և ամենամասշտաբային ուսումնասիրությունը նպատակ ուներ ոչ միայն հասկանալ դրա աշխատանքի տարբերակները, այլև հին հունական համակարգչի օգնությամբ հաշվարկել բոլոր մոլորակների ցիկլերը։ Այսինքն՝ գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե հին հույների համար ինչպիսինն էր Տիեզերքը։ Բազմաթիվ հաշվարկների ու ուսումնասիրությունների շնորհիվ գիտնականները հասան իրենց նպատակին։
Մեխանիզմի աշխատանքի սկզբունքները դեռևս ամբողջությամբ հասկանալի չեն, սակայն մի բան հստակ է․ անգամ սահմանափակ տեխնոլոգիաների, ռեսուրսների ու գիտելիքների առկայության պայմաններում մարդիկ մ․թ․ա․ 2-րդ դարում կարողացել են իրական համակարգիչ ստեղծել։