Մինչ ՀՀ իշխանությունները իրական ու պատմական Հայաստանների դելիմիտացիան ու դեմարկացիան են անում, Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերությունը» , որտեղ պետական պատվերով հեռարձակելու են ինչպես իրենք են ասում «ճշմարիտ տեղեկություններ ադրբեջանցիների պատմական հայրենիքի մասին ու այնտեղ ետվերադարձի հայեցակարգը»։
«Արևմտյան Ադրբեջան» ասելով հարևան երկիրը նկատի ունի Հայաստանի Հանրապետության ՈՂՋ տարածքը։
Շատ դժվար է պատկերացնել, բայց այս ամենն արվում է խաղաղության դարաշրջան բացելու համատեքստում: Հնարավո՞ր է խաղաղությունը միակողմանի «բացել կամ փակել»:
Միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» ժողովրդին հրամցնելու իշխանությունների վարած քաղաքականությունը աղետաբեր է ու շղթայական: Շարունակական անհիմն զիջումները չեն կարող անվտանգային միջավայր ստեղծել մեզ համար, այն պարագայում, երբ դիմացի կողմը ոչ միայն չի պակասեցնում իր ցանկությունների շարքը, այլ դրանց նոր տեսք ու բովանդակություն է հաղորդում:
Մինչ հայաստանյան իշխանությունները հրաժարվում են իրական պատմական հայրենիքից, ադրբեջանականը չի հապաղում ու կերտում է «պատմական հայրենիք» Արևմտյան Ադրբեջան անվամբ:
Իսկ այս ամենին արձագանքե՞լ է ՀՀ իշխանությունը, կամ միջազգային հանրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել