Առևտրի կենտրոնները բազմաթիվ մարդկանց սիրելի վայրերն են։ Ամեն օր հազարավոր մարդիկ են այցելում առևտրային համալիրներ, որոնց մեծ մասը հաճախորդների հարմարավետության համար բաց է 12 ժամ։ Իսկ որոշ օբյեկտներ շուրջօրյա աշխատանք են իրականացնում։ Յուրաքանչյուր առևտրի կենտրոնից իր գործունեությունն իրականացնելու համար հսկայական քանակությամբ էներգիա է պահանջվում։ Ռուսաստանում, օրինակ, շուտով շինությունները կկարողանան էլեկտրաէներգիա ստանալ հաճախորդների քայլերից։
Նախագծի հեղինակները Ազգային տեխնիկական մտահաղացման մասնագետներն են։ Energy walk կոնցեպցիան ամբողջ ծավալով կներկայացվի ամառային «Архипелаг 2021» միջոցառման շրջանակներում։
Նախագծի հիմքը հատուկ հարթակն է, որը զգայուն է մարդու քայլերի նկատմամբ։ Քայլերից էներգիա ստանալով՝ հարթակն այն վերածում է էլեկտրական հոսանքի։
Հարթակը տեղադրել հնարավոր է ոչ միայն առևտրի կենտրոններում, այլև հոծ բազմության համար նախատեսված այլ վայրերում՝ մետրոյում, օդանավակայաններում և այլն։ Եթե հարթակն արդարացնի բոլոր սպասելիքները, ապա դրանից կտեղադրվեն ռուսական տարբեր խոշոր քաղաքներում։
Այժմ հարթակն ակտիվորեն թեստավորում են և մշակում։ Արտաքնապես այն սալիկների տեսք կունենա, որով նաև կձևավորեն հատակը։ Հարթակը կնպաստի ծախսերի նվազեցմանը և կօգտագործի էկոլոգիապես մաքուր եղանակով ստացված հոսանք։