Էս անգամ փորձեմ ինձ զսպել ու չվիրավորել որևէ մեկին, չնայած արժե, արդար կլինի, մանավանդ տափակագւյն հումորի մասով, բայց լավ.
Էս տղերքից միայն Արտաշին եմ ճանաչում, այն էլ հեռակա, որպես КВНի անդամ, մնացածին չգիտեմ.
Ուրեմն եթե գիտեք որևէ մեկին նշեք թող կարդան գրածս, շնորհակալ կլինեմ.
Աուտիզմը բարդ խնդիր է, որի հետ առնչվող մարդիկ ու նրանց ընտանիքները ամեն օր ԲԱՐԴԱԳՈՒՅՆ կռիվ են տալիս, իրենց կյանքը գրեթե չեն ապրում, մանավանդ Հայաստանում ու մեր տարածաշրջանում:
Հիմա դուք պիտակավորելով ծաղրում եք էդ երեխեքին, մեծերին, նրանց ընտանիքներին՝ ամենատգեղ ձևով ներկայացնելով այդ խնդիրը ունեցող մարդկանց:
Ձեր տափակ հումորը դիտում են հազարավոր մարդիկ, ցավոք, դե համատարած դեգրադացիայի ֆոնին դա համարվում է ծիծաղելի, ու դուք անկախ ձեզանից էդ մարդկանց հանդեպ կարծրատիպեր եք գեներացնում՝ ավելի բարդացնելով նրանց բարդ կյանքը:
Եթե ապրեինք քաղաքակիրթ երկրում ձեզանից վիրավորանքի դատական հայցով մի լավ, որակյալ վերականգնողական կենտրոնի գումար կստանայի ու լիքը երեխեքի համար պայմաններ կստեղծեի, բայց ցավոք ունենք ինչ ունենք.
Այսուհետ զգոն եղեք, ծաղրելու լիքը մարդ կա՝ հենց ձեր ոլորտից, հենց էդ մի քանիսիդ մեջ, հաշմանդամւթյունը ծաղրանքի առարկա չի, դա ծայրահեղ տգիտությունա
ԿՐԹՎԵՔ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ninamanukian/posts/pfbid0bCH7vqqVTwWVazYS6dTTzQ72UUyuNX2RXw1KJKe5BBS7692rnLUBKCG4Hc6sDZBKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել