Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է նեյրոպրոթեզ ստեղծել, որի օգնությամբ պարալիզացված մարդը կկարողանա նախադասություններ արտաբերել։ Գլխուղեղից ձայնալարեր տեղափոխվող ազդանշանները հեռարձակվում են էկրանի վրա՝ տեքստի տեսքով։
Ուսումնասիրությունների ընթացքում նեյրոկենսաբանները կազմել են գլխուղեղի կեղևի ակտիվության ուղիների քարտեզ՝ կապված ձայնալարերի շարժումների հետ։ Այնուհետև մշակել են մեթոդներ՝ իրական ժամանակում այդ ուղիները վերծանելու, ինչպես նաև վիճակագրական լեզվական մոդելներ են ստեղծել՝ հստակությունն ավելացնելու համար։
Փորձարկման առաջին մասնակիցը շուրջ 30 տարեկան մի տղամարդ էին։ Ավելի քան 15 տարի առաջ նա գլխուղեղի ինսուլտ է տարել։ ուողեղի, ձայնալարերի և վերջույթների միջև կապը խիստ վնասվել էր։ Տղամարդը կարողանում էր հաղորդակցվել միայն շապիկին ամրացված փայտիկի միջոցով՝ էկրանին տառերն ընտրելով և բառեր կազմելով։
Գիտնականների հետ միասին տղամարդն ստեղծել է 50 բառից կազմված բառարան, որը բավարար է ավելի քան 1000 նախադասություն կազմելու համար։ Բառարանում առկա են ջուր, ընտանիք, լավ և այլ բառեր, որոնք պետքական են առօրյա խոսքում։
Ամեն տարի հազարավոր մարդիկ ինսուլտի, դժբախտ պատահարի կամ հիվանդությունների հետևանքով կորցնում են խոսելու ունակությունը։ Հնարավոր է՝ մոտ ապագայում պարալիզացված մարդիկ կարողանան լիարժեքորեն շփվել նոր տեխնոլոգիաների շնորհիվ։