Հայկական ինչ որ տելեգրամյան ալիք էս փոսերը տեսնում, գրում ա՝ պղծել են Եղբայրականը։ Հայրեը դա տարածում են, հետո ադրբեջանցիները հայերից են տարածում, հետո հայերը ադրբեջանցիների տարածածը հղում անելով նորից տարածում են, իբրև փաստ, որ ադրբեջանցիք են տարածել.. Գժանոց։
Վերևում Ստեփանակերտի Եղբայրականն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ։ Այս փոսերը փորվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20 մարտական գործողությունների ժամանակ զոհվածների համար, բայց դրանց մեծ մասում հուղարկավորություն չի արվել, այդպես էլ փորված մնացել են։ Մարմինները կարողացել են Հայաստան տեղափոխել։
Ես իհարկե չեմ բացառում, որ ինչ որ մի օր ադրբեջանցիները գուցե և վանդալիզմի ենթարկեն պանթոեոնը, բայց, որ հիմա, իրար հերթ չտալով տարածում եք, թե քանդել են, պղծել են, դա այդքան էլ այդպես չէ։
Թեմային չեք տիրապետում, ավելի լավ ա լռեք, քան սենց բայղուշ բաներ տարածեք իրար հերթ չտալով ու խաղաք մարդկանց նուրբ լարերի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել