
Tert.am-ը գրում է.
Արդեն մոտ երկու շաբաթ է հանրության բավականին ակտիվ գործողությունների արդյունքում այսօր հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը դարձել է Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Սա շատ կարևոր էր, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի՝ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար և սպասում են նրանց վերադարձին, որ ՀՀ-ն դա հայ ժողովուրդն է և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը»,- ասաց նա։
Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջոլուր չի լինի, սակայն մենք ականատես եղանք, որ այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից, որ պահանջում է գերիների անհապաղ ազատում, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանում քննարկված և երեկ ընդունված բանաձևը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: