
Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքականության պատմությանը լի է միֆականացված հերյուրյանքներով: Դրանց շարքում «ամենածախվող ապրանքը» թալանի ու թալանը վերադարձնելու մասին զառանցաքն է:
Դա սկսվել է «ՀՀՇ-ի լափած մազութի» սադոյանական զառանցանքով ու նույն կերպ, բայց տարբեր վարիացաներով ու դերակատարներով շարունակվում է: Փաստացի, ժողովրդի մի հատվածին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «թալանի», «թալանածը հետ բերելու», «լափի» ու «լափամանի» մասին տխմար խոսակցությունները: Ասածս ինչ է. եթե քաղաքական շուկայում կա պահանջարկ, ուրեմն միշտ պետք է գտնվի այդ պահանջարկը բավարարողը:
Եվ, քանի որ գյումրեցիները լավ են հիշում հենց Գյումրիում Հրեշ մականունը վաստակած Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ուստի ստեղծված իրավիճակում երևի ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները փորձեն մի փոքր ազատվել անմակարդակության բարդույթից ու խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/pfbid0NvJUtDr16rUzCN3UhrLHfnt8XkcgLF1DdpXffvF2Muby7VvLiXSaA4RJfwGjKof5l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել