Իր հերթական անիմաստ ելույթում Նիկոլը կոչ է արել հայ ժողվորդին՝ դադարելու ավետյաց երկրի փնտրտուքը՝ պնդելով, թե այն վաղուց գտնված է, և դա Հայաստանի Հանրապետությունն է:

Կարևոր է հասկանալ Նիկոլի այս կոչի իրական դրդապատճառներն ու խորքը: «Ավետյաց երկրի» տակ հայ ժողովուդրը մշտապես նկատի է ունեցել և, անկասկած, հիմա էլ ունի Արևմտյան Հայաստանը, որից զրկվել ենք մեր նկատմամբ թուրքական պետության գործած ցեղասպանության պատճառով: Զրկվել ենք, բայց երբեք չեն կորցրել հույսը՝ արդարության վերականգնման, ինչը տասնամյակներ ի վեր մեծ պրոբլեմ է դարձել Թուրքիայի համար. Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու ուղղութամբ թուրքերն աներևակայելի ռեսուսրներ են ծախսել՝ գրանցելով, սակայն, ոչ բավարար արդյունք այնքան ժամանակ, քանի դեռ 2018-ին իշխանության չեկավ Նիկոլը «ավետյաց երկրում»: Հիմա նույն Նիկոլը, դառնալով Էրդողանի բերանը, կանգնել ու հայութանը Արևմտյան Հայաստանը մոռանալու մասին կոչ է հղում՝ խաբելով, թե իր կառավարած Հայաստանն է ավետյաց երկիրը:

Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է Նիոլը պատկերացնում իր քարոզած ավետյաց երկիրը՝ ՀՀ-ն: Այն լինելու է մի պետություն, որտեղ հայերիս իրավունքների հաշվին պաշտպանված են լինելու ադրբեջանցիների իրավունքները, որոնց Նիկոլն այստեղ վերաբնակցնելու ծրագիր ունի՝ հեղինակված Իլհամի կողմից: Այն իրականում լինելու է ոչ թե մեր, այլ Իլհամի ավետյաց երկիրը՝ «Արևմտյան Ադրբեջանը», որտեղ թուրքերի կողքին կլինի նաև հայ բնակչություն: Այսինքն՝ եթե նույնիսկ պետության անվանումը չփոխվի էլ, ապա խորքում դառնալու ենք Էրիվանի ադրբեջանական հանրապեթություն:

Հայաստանի հանրապետութունը որպես ավետյաց երկիր մատուցող Նիկոլն անում է ամեն ինչ, որ նույնիսկ այս մի փոքր հողակտորն էլ զրկվի իր հայկական ինքնությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել