Ընդհանուր առմամբ, ալկոհոլի հետ չարժե ընդունել որևէ դեղորայքային միջոց: Նախ, առաջինը, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ալկոհոլը կարող է փոխել դեղերի ազդեցությունը` անսպասելիորեն առաջացնելով ոչ բնորոշ քիմիական ռեակցիաներ: Երկրորդ. կա դեղերի ցանկ, որոնք կտրականապես չի կարելի համակցել ալկոհոլի հետ. դրանք անտիբիոտիկներն են (ապացուցված է նրանց արդյունավետության իջեցումը ալկոհոլի հետ փոխհարաբերության ժամանակ), փսիխոտրոպ դեղերը (քնաբերները, տրանկվիլիզատրները, նեյրոլեպտիկները ալկոհոլի հետ բերում են անկախատեսելի պահվածքի): Նաև ալկոհոլի հետ չեն համակցվում հակադեպրեսանտները՝ դա ծայրահեղորեն բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա: Բժիշկները խորհուրդ չեն տալիս սպիրտայինը համակցել ճնշումն իջեցնող դեղերի հետ: Ամենահաճախ հանդիպող խնդիրը կարող են լինել ալերգիկ ռեակցիաները, որոնք կարող են ծանր ընթացք ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: