Մինչ մեր ֆուտբոլի ազգային հավաքականը յուրատեսակ հակառեկորդներ է սահմանում վրացիների հետ խաղերում, պարզվում է՝ ոչ պակաս հակառեկորդներ է սահմանում «ֆուտբոլասեր» Նիկոլը՝ ի ցույց դնելով իր անադեկվատ լինելու փաստը. Հայաստանում վրացիների գրանցած ֆուտբոլային հաղթանակից հետո, պարզվել է, Նիկոլը սիրով ու ջերմությամբ այդ հաղթանակի կապակցությամբ շնորհարվորել է ոչ միայն իր վրացի պաշտոնակցին,այլև անձամբ է իջել վրացի ֆուտբոլիստների «ռազդիվալկա» ու հենց այնտեղ նրանց ֆուտբոլային հանճարը փառաբանել:

Կոբախիձեին ուղղված շնորհավորանքը նորմալ է. էթիկայի հարց է, և բոլորն են այդպես վարվում, բայց ահա վրացական թիմի ճակատը պաչել հենց «ռազդիվալկայում» այն բանի համար, որ նրանք քո ազգային հավաքականին ջախջախել են ֆուտբոլային մարտադշտում, առնվազը վկայում է երկու բանի մասին. կա՛մ այս մարդն իսկապես դարձել է գժանոցի ապրանք, կա՛մ այնքան է ատում հայերին, որ նրանց նկատմամբ տարած ցանկացած հաղթանակ ցանկացած մեկի կողմից հաճույք է պատճառում: Եվ ինչպե՞ս պետք է դրանից հետո Հայաստանի հավաքականի տղերքը զգային իրենց, ի՞նչ ռեակցիա պետք է տային սեփական երկրի ղեկավարի այդ ստորացուցիչ ժեստին: Տեսնես ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ նման բան երբևիցե գրանցվե՞լ է:

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է հայկական ֆուտբոլն այսօր այս վիճակում, ինչու են մերոնք անընդմեջ խայտառակվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել