
Ախր Հայաստանում ամեն բան ա է ապականված. սպորտ, պետական կառավարում, բանակ, տնտեսություն, արտաքին քաղաքականություն։ Ես միշտ զարմանում եմ ձեր չարդարացված լավատեսության վրա։ Արդեն քանի տարի է ոչ ֆուտբոլ եմ նայում, ոչ Եվրոտեսիլ, ոչ աշխարհի առաջնություններ, ոչ էլ տարատեսակ։ Լիքը ընկերներ ունեմ, ովքեր ամեն անգամ մեծ հույսով նայում, ոգևորվում են, հետո խորը հիասթափվում էս ամենից։
Սիրելի ժողովուրդ, բազմիցս ասվել է. նիկոլը չի եկել Հայաստանը հզորացնելու, ծաղկեցնելու համար։ նիկոլը եկել է պետական համակարգը քանդելու, մասնատելու, արժեզրկելու ու հնարավոր բոլոր ձևերով Հայաստանին վնասելու համար։ Դրա համար իր նշանակած կադրերը իրենց ոլորտներից հեռու մարդիկ են, իր թիմակիցները՝ անսկզբունքային ոչ մի բաներ, իսկ կոնկրետ ՀՖՖ նախագահը՝ ոչ վաղ անցյալում պրոադրբեջանական քարոզ վարող Epress.am կայքի խմբագիրն էր։ Շա՜տ մտահոգ էր ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների ճակատագրով, նրանց պարզապես «ձերբակալված ադրբեջանցիներ» էր կոչում, իսկ Արցախը՝ «չճանաչված Լեռնային Ղարաբաղ»։ Այսինքն այս պարագայում ևս նիկոլն ընտրել է մեկին, ով ամենևին ոչ մտածել է ՀՀ վարկանիշի մասին, ոչ էլ։
Հիմա դուք ո՞ւմ եք խաբում, երբ ամեն անգամ սրանց ղեկավարած կանտոռաներից հայի համար լավ բաներ եք ակնկալում։ Եկեք վերջապես դադարեք նիկոլի օրոք ինչ որ լավ բան փնտրել էս երկրում։ Այն ուղղակի չկա, нету:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02KgneaFhuW151ZZpVxVjnEp1zH31iMYvd8zip8i9nbtpiU4bWhopnJqrBhizJS4i2l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել