Tert.am-ը գրում է.

Պարոն Պապոյանը խոսք տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար եկել ենք նորից ենք հավաքվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:

«Բացի շրջանառության հարկը, գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տեռոր է լինելու, ազգի վրա տեռոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»-ասաց տնտեսվարողը:

Տնտեսվարողն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա  ստատուսին՝  թե ժողովուրդն է բերել իրեն, ժողովուրդն էլ կհեռացնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ ասաց,  որ եթե այն ժամանակ՝ 2018 թվականին հարցնեին ժողովրդին՝ կարող է 10%-ը  չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա՝ ապա միայն շահի դիմաց կընտրի նրան:

«Պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի է ասել, երևի ատում է, որ այսքան ամբողջ ազգին, բոլոր կողմերից է նեղությունը տալիս, ոչ թե մենակ մեզ՝  տնտեսվարողներին: Թող 500 հազարանոց մեքենա չառնի. պետական մեքենաները վաճառքի էր դրել, որ ավելի լավ առնեն, 20 հատ մեքենա վաճառում էին, որ լավ առնեն իր համար, թող ինքն էլ մեզ նման լինի։ Մեզնից մեկն է»,-ասաց տնտեսվարողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել