Tert.am-ը գրում է.

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ Շարաան միասնության կոչ է արել և խոստացել  պատժել արյունահեղության մեղավորներին այն բանից հետո, երբ կիրակի շարունակվել են սպանություններն այն շրջաններում, որտեղ բնակվում է տապալված նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ալավիական փոքրամասնությունը: Այս մասին գրում է BBC-ն:

Հաղորդվում է, որ միջերկրածովյան Լաթաքիա և Տարտուս նահանգներում հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները. այս նահանգներում ապրում է ալավիական համայնքը: Տեղի բնակիչները պատմել են խոշտանգումների և ջարդերի մասին, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ:

Բանիաս ծովափնյա քաղաքի՝ ալավիներով բնակեցված Հայ ալ Քուսուր շրջանի բնակիչների խոսքով՝ փողոցները լցված են դիերով: Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ սպանվել են տարբեր տարիքի տղամարդիկ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել