
Tert.am-ը գրում է.
Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը. համահայկական գաղափար, որը պետք է թափանցի յուրաքանչյուր հայի տուն՝ անկախ նրա բնակության վայրից: Այս մասին ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ ասել է ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Գերաշնորհ Սրբազան հայրեր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ,
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ բոլորիդ:
Այսօր հայրենիքում մեկնարկում է մեր կառույցի բարձրագույն՝ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։
ՀՅԴ Ընդհանուր ժողովները երբեք չեն եղել կուսակցական հերթական արարողակարգային համագումարներ։
1892 թվականից սկսյալ և հիմնականում 4 տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովները Հայաստանի և հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրվաններում ունեցել են առանցքային նշանակություն։ Այդ ժողովների որոշումները հաճախ շրջադարձային են եղել հայության կյանքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: