
Tert.am-ը գրում է.
Դեռևս մինչև 2024 թվականի դեկտեմբերի մեկը ժամանակ տվեցինք, որ այն անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում, կարողանան անցում կատարել դեպի ՀՀ և կարողանան ցանկության պարագայում իրենց գործունեությունը շարունակել ՀՀ-ում: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:
«Քանի որ ժամկետն անցել է, և մենք հստակ գիտենք, թե որ ընկերություններն են գրանցվել, ցանկություն հայտնել, որ անցնեն, և նաև ունենք այն ցանկը, ովքեր որ չեն ուզեցել համապատասխանաբար գրանցվել, և հաջորդ քայլով մենք արդեն ուզում ենք հասկանալ, թե ինչպես լուծել հետևյալ հարցը. կան ընկերություններ, որոնք որ չեն գրանցվել ՀՀ-ում, բայց ունեն գործող վարկային պարտավորություններ, և այդ գործող վարկային պարտավորությունների համար որպես գրավ հիմք են հանդիսացել ՀՀ-ում գրավներ, երրորդ անձանց գրավներ, որոնք ՀՀ քաղաքացիներ են կամ իրավաբանական անձինք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: