ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային։
«Սիրիան շրջադարձային փուլում է. միջավայրն անորոշ է, և երկիրը կանգնած է մի շարք ռիսկերի առաջ», – ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս հնարավորությունը կարելի է օգտագործել երկրի համար ավելի լավ ապագա կառուցելու համար։
«Միացյալ Նահանգները մտադիր է շփվել սիրիական ընդդիմության հետ, քանի որ նրան է անցնում իշխանությունը, սակայն Սիրիայում որոշ խմբավորումներ ունեն ահաբեկչության և մարդու իրավունքների ոտնահարման պատմություն, ուստի Վաշինգտոնը նրանց կդատի ոչ թե իրենց խոսքերով, այլ իրենց գործերով», – հավելել է Բայդենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել