Այս մասին այսօր՝դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ես այդ մասին մտածել եմ, որ եթե համատեղ աշխատանքը խնդիրներ է առաջացնում, գուցե ավելի լավ է ընդհանրապես դուրս գամ: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ավելի բարոյական կլիներ, որ ինքը վայր դներ պատգամավորի մանդատը:
«Բայց հաշվի առնելով մի քանի խնդիրներ, որոնք պետք է ես փորձեմ լուծել կամ գոնե կարգավորել՝ կապված օրենսդրական աշխատանքի հետ եւ գործադիրի հետ շփումներով, ես ի վերջո, մի քանի պարտավորություն ինձ վրա վերցրել եմ, որ եկել եմ խորհդարարան, ես այդ աշխատանքը պետք է կատարեմ: Խորհրդակցել եմ որոշ մարդկանց հետ, որոնք իմ ընկերներն են, զոհված հերոս տղաների ծնողներ են, եւ համատեղ եկել ենք այդ որոշման, որ ես պետք է մնամ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ որոշեց «Հայաստան» խմբակցության տեսակետից տարբերվող դիրքորոշում հայտնել, Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ես էապես տարբերվող դիրքորոշում չեմ հայտնել: Ուղղակի ես իմ տեսակով չեմ կարող արտահայտել այն, ինչը ես մտածում եմ, իսկ դա բերեց նրան, որ իմ նման հայտարարությունները տեղի-անտեղի, անհարկի մեկնաբանությունների տեղիք են տալիս եւ իմ մեկնաբանությունները հարվածի տակ էին դնում խմբակցությանը: Ես չեմ կարող չանել մեկնաբանություններ: Ես կողմ եմ տեսակետին, որ դու մարդու հետ պետք է լինես անկեղծ, և մարդկանց անհենք, դատարկ հույսեր չտաս»«- հայտաարրեց նա: