«Պուպուլիկը», որ անձնագրով Պետրոսյան Ռոմանոս է կոչվում, ավելորդ «դվիժենիներ» այս ընթացքում կարծես թե չի արել, սկանդալներով աչքի չի ընկել, գլուխը կախ աշխատել է Նիկոլի Վերահսկողականում՝ «պատվով» կատարելով շեֆի ամեն մի հանձնարարություն: Այս հանգամանքը հիմա, երբ անցումային շրջան է ապրոմ ՔՊ-ն, փորձում ինքնամաքրվել, չափազանց կարևոր է լինելու «Պուպուլիկի» հետագա կարիերայի համար. Նիկոլն օբյեկտիվ պատճառներ չունի՝ նրան գրողի ծոցն ուղարկելու՝ չնայած հայտնի է, որ Նիկոլը երբեք օբյեկտիվ պատճառներ չի էլ փնտրում՝ այս կամ այն որոշումը կայացնելու:
Ռոմանոսին էլ է, իհարկե, տհաճ գիտակցելը, որ իր ճակատագիրն էլ, ինչպես նմուսներինը, կարող է տնօրինվել շատ անակնկալ կերպով՝ 1 SMS-ով, բայց զերծ է մնացել ճչալուց, հոգին բացելուց՝ խուսափելու Նիկոլի կողմից թլպատվելուց:
Թլպատվի-չթլպատվի,մեկ է՝ «Պուպուլիկը» իր կյանքի հիմնական խնդիրը լուծել է՝ որքան պետք է դիզել է, ու սրանից եդը նրան «թոփն էլ քյար չի անի»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել