Tert.am-ը գրում է․

Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր  կուսակցություններն անօրինական ճանաչելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, ինչն էլ ուղղակի հիմք է ստեղծում՝ դիմելու Սահմանադրական դատարան և ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար: Տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Կոբախիձեն կառավարության նիստում։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել