Tert.am-ը գրում է․
Սիրիայի ռազմաօդային ուժերը և Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Հալեպի նահանգի արևելքում հարձակվել են ահաբեկիչների դիրքերի վրա, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակել է SANA պետական գործակալությունը:
«Սիրիական և ռուսական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների կենտրոնացման վայրերին և նրանց շարժման ուղուն Հալեպի նահանգի արևելքում գտնվող Սֆիրի գյուղի տարածքում, ինչի հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական կազմակերպության խմբավորումները խախտել են դեէսկալացիայի համաձայնագիրը և հարձակվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Լայն ճակատով նրանք գրոհում են բնակավայրերն ու մարտական դիրքերը։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։