Մանկապարտեզում երեխայի ինքնազգացողությունը վատացել է, մանկապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել. Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Շտապօգնության ժամանմանը չսպասեցին, սեփական մեքենան տեղափոխեցին Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, բժիշկները չկարողացան փրկել երեխայի կյանքը։ Քանի որ կա հարուցված քրեական գործ, չեմ կարող. Դեպքի մասին այլ մանրամասներ պատմել, չեմ կարող ասել՝ արդյոք երեխան ունեցել է առողջական խնդիրներ, թե ոչ

Ինչ վերաբերում է սպանության հատկանիշներով հարուցված վարույթին, Հայկ Կոստանյանը նշեց, որ ՆԳՆ-ից հայտնել են, որ երեխայի մարմնի վրա նախնական տվյալներով բռնության հետքեր չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4-ամյա երեխա, ում կյանքը փրկել չի հաջողվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել