Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի (ԵԽ) զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է 2024-ի մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում (ՏԻՄ) տեղի ունեցած իրավախախտումներից մեկին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրվել էր Ահմեդ Օզերը։ Նա հաղթել էր ընտրություններում և ստացել էր 49.04-% ձայն։

Այնուհետև Օզերին առաջադրվել էր «ահաբեկչության» մեղադրանք ու նա ձերբակալվել էր։

Անդարադառնալով նրա ձերբակալությանը՝ ԵԽ զեկուցողը մասնավորապես նշել է. «Ցանկացած հոգաբարձու, ով կհամաձայնի փոխարինել ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքապետին, ինչպես Էսենյուրթում (Ստամբուլ, Թուրքիա), պետք է անձամբ պատժվի ԵՄ Մագնիտսկու օրենքի համաձայն՝ մարդու իրավունքների խախտման համար: Եթե քաղաքապետը փոխվի, ապա նրան պետք է փոխարինի հաղթած կուսակցության տեղի ավագանու անդամը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել