Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցում հաստատել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տեխնիկական կառավարության կազմը ներկայացնելու ծրագրերը և կոչ է արել չորս հիմնական ընդդիմադիր կոալիցիաներին վերահաստատել իրենց հավատարմությունը «Վրացական խարտիայի» նկատմամբ: Այս մասին գրում է civil.ge կայքը:

Զուրաբիշվիլին ասել է, որ կատարել է վրաց հասարակությանը տված խոստումը, որ երկիրը կվերադարձնի Եվրոպա՝ միավորելով քաղաքական կուսակցությունները մի խարտիայի շուրջ, որը, ըստ էության, գործողությունների ծրագիր է՝ Եվրոպա վերադառնալու, երկիրը Ռուսաստանի ազդեցության գոտի վերադառնալուց փրկելու և Վրաստանի առաջընթացն ապահովելու համար:

Նախագահի խոսքով՝ ինքը շարունակում է հանդիպումները ընտրություններին մասնակցող չորս հիմնական քաղաքական ուժերի հետ, որպեսզի չորս կուսակցությունների հետ, որոնք այսօր կազմում են եվրոպական հարթակ, անցեն այս խարտիայի բոլոր կետերով և ևս մեկ անգամ նրանցից ստանան հստակ խոստում, որ այն ամբողջությամբ կիրականացվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել