ԱԽՔ Գրիգորյան Արմենը հարցազրոյց է տվել ու վստահեցրել, որ եթե Ադրբեջանը հարձակում գործվի Հայաստանի վրա, ապա ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի, քանի որ տարբեր աղբյուներից զենքի գնումն ունի հենց այդ նպատակը:
Իրականում չկա և որևիցե հիմք՝ հավատալու կամ վստահելու Նիկոլի ԱԽՔ-ի խոսքերին, քանի որ ոչ ոք չի մոռացել, թե ինչ հայտարարություններ էին հնչում Նիկոլի բերանից պատերազմից առաջ, երբ նույնիսկ «սամալյոտներ» էր նա գնել՝ դրանց ֆոնին շքեղ սելֆիներ անելու, իր մտայնություններն ի ցույց դնելու: Եթե բանը հասնի Ադրբեջանի հետ տոտալ պատեազմին, ապա առնվազը Սյունիքը Հայաստանից շատ արագ են պոկելու: Իսկ պոկելու են, քանի որ նախ՝ որքան էլ Հայաստանը զենք գնի, չի կարողանալու այդ հարցում Իլհամին գերազանցել, քանզի վերջնս անհամեմատ ավելի շատ փող ունի, ապա՝ ի տարբերություն Իլհամի, Հայաստանի իշխանությունները սեփական երկրի սահմանները ոչ միայն ընդլայնելու, այլև պաշտպանելու ցանկություն չունեն.նրանք դրա համար իշխանության չեն բերվել:
Այնպես որ՝ որքան էլ տարբեր ՔՊ-ականներ պնդեն, թե զինվում են, բանակը բարեփոխում են, առաջնագիծ են կառուցում և այլն, ոչ մի նորամալ մարդ նրանց խոսքերին վստահել չի կարող, քանի որ այսօր Հայաստանի խնդիրը, ինչպես և 2020-ին, մնում է ոչ թե զենքի լինել-չլինելը, այլ դավաճան իշխանություների գոյությունը՝ պետության գլխին:
Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա այն հերթական պայմանվորված պատերազմով հանձնելու սցենարը կարող է լինել այսպիսին՝ Սյունիքի կամ դրա մի մասի դավադիր կորստի դիմաց Իլհամը Նիկոլի ըռխին կարող է որոշ տարածքներ գցել ասենք արևելյան հատվածում, որ Նիկոլը դա ներսում ծախի ու վերարտադրվի, եթե, իհարկե, Իրանը «համը չհանի»:
Գոբլի պլանը ո՞նց էր…