Նկատառմանը, որ հարկավոր է խոշոր խաղացողերի հետ լեզու գտնել կարողանալ՝ ի վիճակի լինելու առաջ տանել սեփական շահերը, Սյամոն արձագանքել է՝ ասելով, թե պրոբլեմն այն է, որ մենք նախ մտածում ենք «էդ մարդկանց» շահերի մասին և նոր միայն՝ մեր՝ միաժամանակ կոչ անելով տեղերով փոխվել ու գերտերություններին «վսեմագուչի» չկարծել:
Լիարժեքորեն կերպարի մեջ մտնելու համար Սյամոյին թերևս միայն «Դուխով» գլխարկն էր պակասում: Ա՛յ որ հարցազրույցի ներկայանար հեղափոխական կերպարով, տպավորությունն ամբողջական կլիներ:
Սյամոյի հայտարարությունները չափազանց գրավիչ են թվում, բայց երբ հետայաց նայում ես վերջին 6 տարվա Հայաստանի պատմութանը, հասկանում ես, թե որքան պոպուլիզմ ու ցինիզմ կա նրա խոսքերում: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր Նիկոլը թրոլինգի ենթարկում Լավրովին՝ կոչ անելով համակերպվել հայաստանյան շոգերին: Այսինքն՝ վարվում էր այնպես, ինչպես Սյամոն է կոչ արել իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ եղավ արդյոնքը: Արդյունքը եղավ այն, որ 2020-ին Սյամոն անձամբ հանձնեց Արցախն ու հետո թռավ այնտեղից՝ դառնալով Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր լոբբիստը: Սա՝ ինչ վերաբերում է գերտերությունների բանի տեղ չդնելուն: Երկրորդ՝ ո՞ւմ շահերի մասին էր մտածում Սյամոն, երբ կլորիկ գումարի դիմաց Աննային բարոյական աջակցություն էր ցուցաբերում արցախպյան բունկերներում: Հայկական շահին հետամուտ լինելու մասին խոսում է մի մարդ, որի համար այդ շահը սկսվում ու ավարտվում է սեփական գրպանով:
Սյամոն չի հասկանում, որ որքան շատ է խոսում, այնքան ավելի է հանրության աչքում նսեմանում՝ սեփական քաղաքական կարիերան ավելի արագ կործանելով: