Աղազարյան Հովիկը, խոսելով Ադբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների ճակատագրի մասին, անկեղծորեն, առանց ձևացնելու հայտարարել է, որ թեպետ համոզված է, որ մի օր Ադրբեջանը կհեռանա այդ տարածքներից, սակայն թշնամական զորքերը կարող են դեռ մի քանի տասնամյակ էլ մնան այնտեղ՝ անկախ հայաստանյան իշխանությունների ով լինելուց:
Նիկոլը հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում ուժով հետ բերել օկուպացված տարածքները, քանի որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացները ստեղծում են Ադրբեջանի հետքաշման համար անհրաժեշտ պայմաններ: Արդյոք Աղազարյան Հովիկն ակնարկո՞ւմ է այն մասին, որ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսները կարող են տևել տասնամյակներ, թե՞ խոստովանում է, որ Նիկոլը ստում է, «կուտ տալիս» հանրությանը, քանի որ ոչ մի դեմարկացիա էլ հարցը չի լուծելու:
Տասնամյակներ տևեն, թե՝ ժամեր, Ադրբեջանը երբեք իր գրաված տարածքներից հետ չի քաշվելու, քանի որ հետքաշման համար կա մեկ հիմնական նախապայման՝ Հայաստաում իշխանափոխությունը: Իսկ Նիկոլի մնալու դեպքում ոչ միայն հետ չեն քաշվելու, այլև Հայաստանի մարզերն են իրենցով անելու՝ խժռելով աչքին եկածը:
Իսկ ինչո՞ւ չանեն, եթե դիմացները կագնած է ընդամենը հովիկաղազարյաններից բաղկացած «Քաղաքացիական պայմանագիրը»: