Լաս Վեգասի բնակիչ Վեմ Միլլերին ոստիկանները բռնել են անցակետում՝ հանրահավաքի մուտքից մոտ 800 մետր հեռավորության վրա: Ոստիկանությունը հայտնել է, որ Միլլերը կրում էր լիցքավորված որսորդական հրացան, ատրճանակ, մեծ քանակությամբ փամփուշտներով պահունակ: Նա ազատ է արձակվել 5,000 դոլար գրավի դիմաց:
«Միջադեպը չի ազդել նախկին նախագահ Թրամփի կամ միջոցառման մասնակիցների անվտանգության վրա», - ասվում է Ռիվերսայդի շրջանի շերիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի դատախազության գրասենյակը հաղորդագրության մեջ ևս նշել է, որ Թրամփին վտանգ չի սպառնում՝ վկայակոչելով ԱՄՆ Գաղտնի ծառայությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննությունը շարունակվում է:
Ռիվերսայդի շրջանի շերիֆ Չադ Բյանկոն կիրակի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հավատում է, որ Միլլերը ծրագրում էր սպանել Թրամփին, բայց ընդունել է, որ դա կարող է նաև «շահարկում» լինել:
«Այն, ինչ մենք գիտենք, այն է, որ նա ներկայացել է տարբեր անուններով բազմաթիվ անձնագրերով, կեղծ պետհամարանիշով չգրանցված մեքենայով և լիցքավորված հրազենով», - ասել է շերիֆը կիրակի կեսօրին մամուլի ասուլիսում:
Ինքը՝ Միլլերը, իր դեմ մեղադրանքները որակել է «լիակատար անհեթեթություն» և ասել, որ ցնցված է ձերբակալությունից:
Հիշեցնենք, որ վերջին չորս ամսում Թրամփի դեմ հանրահավաքների ժամանակ երկու մահափորձ է իրականացվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել